National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.04.2023
Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 8

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

«Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am